Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 42-րդ հոդվածի առաջին մասի 6-րդ կետով և Հայաստանի Հանրապետության կառավարության 2015 թվականի մարտի 19-ի թիվ 596-Ն որոշմամբ հաստատված կարգով, որոշում եմ.
1.Քաղաքացիներ Արմեն Լևոնի Զարգարյանին և Արմինե Կարենի Աղաբաբյանին տալ նկուղային և մանսարդային հարկերով երկհարկանի բնակելի տան, ամառային խոհանոցի, լողավազանի կառուցման և պարսպապատման շինարարության թույլտվություն՝ ընդհանուր համատեղ սեփականության իրավունքով իրենց պատկանող Ջրվեժ համայնքի Ջրվեժ գյուղի 40-րդ փողոցի թիվ 18 հասցեի հողամասում։
2.Պարտավորեցնել Արմեն Լևոնի Զարգարյանին և Արմինե Կարենի Աղաբաբյանին՝ շինարարական աշխատանքներն սկսելուց առնվազն երեք օր առաջ, տեղեկացնել համայնքի ղեկավարին, համաձայն N 2-5 ձևի:
3.Սույն որոշումն ուժի մեջ է մտնում՝ Արմեն Լևոնի Զարգարյանին և Արմինե Կարենի Աղաբաբյանին որոշման ընդունման մասին իրազեկելու օրվան հաջորդող օրվանից: