Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 42-րդ հոդվածի առաջին մասի 4-րդ կետով և Հայաստանի Հանրապետության կառավարության 2015 թվականի մարտի 19-ի թիվ 596-Ն որոշմամբ հաստատված կարգով, որոշում եմ.
1.Քաղաքացի Տիգրան Վլադիմիրի Հարությունյանին սեփականության իրավունքով պատկանող Ջրվեժ համայնքի Ջրվեժ գյուղի 49-րդ փողոցի թիվ 38 հասցեի տնամերձ հողամասում տալ ճարտարապետահատակագծային առաջադրանք՝ պահակատան կառուցման նախագծային փաստաթղթերի մշակման համար:
2.Որոշման կատարման հսկողությունը դնել աշխատակազմի գլխավոր մասնագետ Վահե Սիրականյանի վրա:
3.Սույն որոշումն ուժի մեջ է մտնում՝ Տիգրան Վլադիմիրի Հարությունյանին որոշման ընդունման մասին իրազեկելու օրվան հաջորդող օրվանից: