Այսօր: Չորեքշաբթի, 24 Ապրիլի 2024թ.
Ջրվեժի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 21
ՀՀ ԿՈՏԱՅՔԻ ՄԱՐԶԻ ՋՐՎԵԺ ՀԱՄԱՅՆՔ
Որոշում N 235-Ա
 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿՈՏԱՅՔԻ ՄԱՐԶԻ Ջրվեժ ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ
Հայաստանի Հանրապետության Կոտայքի մարզի Ջրվեժ համայնք
ՀՀ Կոտայքի մարզ, գ. Ջրվեժ, 010-684929, 060-535553, jrvezh.kotayk@mta.gov.am, jrvezh.kotayk@gmail.com

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

16 ապրիլի 2021 թվականի N 235-Ա

ԻՆՔՆԱԿԱՄ ԿԱՌՈՒՑՎԱԾ ԿԻՍԱՆԿՈՒՂԻ ՕՐԻՆԱԿԱՆԱՑՄԱՆ ՄԱՍԻՆ

Հարցի քննարկման համար հիմք է հանդիսացել քաղաքացի Արամ Զարեյի Զարեյանի (ծնված՝ 1955 թվականի հուլիսի 6-ին) դիմումը, որով ցանկություն է հայտնել օրինականացնել սեփականության իրավունքով իրեն պատկանող Ջրվեժ համայնքի Ձորաղբյուր-3 այգետարածքի 23-րդ տեղամասի թիվ 8 հասցեի այգեգործական հողամասում ինքնակամ կառուցված կիսանկուղը (հիմք՝ «Հայաստանի Ազգային Արխիվ» ՊՈԱԿ-ի կողմից 2021 թվականի մարտի 17-ին տրված թիվ Հ-2631 արխիվային տեղեկանքը, ըստ օրենքի ժառանգության իրավունքի վկայագիր, վավերացված 2021 թվականի ապրիլի 5-ին, անհատ ձեռնարկատեր Էդվարդ Միլիտոսյանի կողմից 2021 թվականի փետրվարի 15-ին կազմված և սահմանված կարգով հաստատված հատակագիծը):

Համաձայն համայնքի կադաստրային քարտեզի և անհատ ձեռնարկատեր Էդվարդ Միլիտոսյանի կողմից կազմված և սահմանված կարգով հաստատված հատակագծի պարզվել է, որ Արամ Զարեյի Զարեյանին սեփականության իրավունքով պատկանող Ջրվեժ համայնքի Ձորաղբյուր-3 այգետարածքի 23-րդ տեղամասի թիվ 8 հասցեի այգեգործական հողամասում 1985 թվականին ինքնակամ կառուցվել է կիսանկուղ՝ 41,2 քառ․մետր արտաքին մակերեսով (կառուցման տարեթվի վերաբերյալ համայնքապետարանում տվյալները բացակայում են, որի համար հիմք են հանդիսացել քաղաքացի Արամ Զարեյի Զարեյանի դիմումում նշված և անհատ ձեռնարկատեր Էդվարդ Միլիտոսյան կողմից չափագրված և հաստատված հողամասի հատակագծում նշված տարեթիվը):

Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի մայիսի 18-ի N 912-Ն որոշմամբ հաստատված կարգի 10, 11, 22.1-րդ կետերի պահանջներով և հաշվի առնելով այն, որ Արամ Զարեյի Զարեյանին սեփականության իրավունքով պատկանող Ջրվեժ համայնքի Ձորաղբյուր-3 այգետարածքի 23-րդ տեղամասի թիվ 8 հասցեի այգեգործական հողամասում ինքնակամ կառուցված կիսանկուղի պահպանումը չի խախտում այլ անձանց իրավունքները և օրենքով պահպանվող շահերը, կիսանկուղը կառուցված չէ ինժեներատրանսպորտային օբյեկտների օտարման կամ անվտանգության գոտիներում, կառուցված չէ քաղաքաշինական նորմերի և կանոնների էական խախտումներով և չի առաջացնում հարկադիր սերվիտուտ պահանջելու իրավունք, որոշում եմ. 

1.Արամ Զարեյի Զարեյանին սեփականության իրավունքով պատկանող Ջրվեժ համայնքի Ձորաղբյուր-3 այգետարածքի 23-րդ տեղամասի թիվ 8 հասցեի հողամասում ինքնակամ կառուցված կիսանկուղը՝ 41,2 քառ․մետր արտաքին մակերեսով, համարել օրինական:

2.Որոշման կատարման կազմակերպումն ու պատասխանատվությունը դնել աշխատակազմի գլխավոր մասնագետ Վահե  Սիրականյանի վրա:

3.Սույն որոշման կատարման ընթացքի նկատմամբ հսկողությունն ապահովում է աշխատակազմի քարտուղար Սուսաննա Թադևոսյանը։

4.Սույն որոշումն ուժի մեջ է մտնում՝ Արամ Զարեյի Զարեյանին որոշման ընդունման մասին իրազեկելու օրվան հաջորդող օրվանից:


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝                                                      
ՌՈԲԵՐՏ ՊԵՏՐՈՍՅԱՆ


Կից փաստաթղթեր՝
Կարգավիճակ՝
Կարգավիճակի հիմք՝
Փակ փաստաթուղթ՝Հրապարակման ենթակա է
Որոշման նախագիծը՝
Փաստաթուղթ՝

Դիտումների քանակ` 53

ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
գ.Ջրվեժ, Մելքոնյան 76
010-684929, 060-535553
jrvezh.kotayk@mta.gov.am, jrvezh.kotayk@gmail.com
Պաշտոնական էլ. փոստ` 50824614@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ՋՐՎԵԺԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 2090
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner