Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 42-րդ հոդվածի առաջին մասի 6-րդ կետով և Հայաստանի Հանրապետության կառավարության 2015 թվականի մարտի 19-ի թիվ 596-Ն որոշմամբ հաստատված կարգով, որոշում եմ.
1.Քաղաքացիներ Էմմա Վարդանի Կարապետյանին և Հասմիկ Ալբերտի Մնոյանին տալ առանձնատան վերակառուցման շինարարության թույլտվություն՝ ընդհանուր բաժնային սեփականության իրավունքով իրենց պատկանող Ջրվեժ համայնքի Ձորաղբյուր գյուղի 1-ին այգեզանգվածի 30-րդ թաղամասի թիվ 48 հասցեի հողամասում։
2.Պարտավորեցնել Էմմա Վարդանի Կարապետյանին և Հասմիկ Ալբերտի Մնոյանին՝ շինարարական աշխատանքներն սկսելուց առնվազն երեք օր առաջ, տեղեկացնել համայնքի ղեկավարին, համաձայն N 2-5 ձևի:
3.Սույն որոշումն ուժի մեջ է մտնում՝ Էմմա Վարդանի Կարապետյանին և Հասմիկ Ալբերտի Մնոյանին որոշման ընդունման մասին իրազեկելու օրվան հաջորդող օրվանից: