Այսօր: Շաբաթ, 20 Ապրիլի 2024թ.
Ջրվեժի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 42
ՀՀ ԿՈՏԱՅՔԻ ՄԱՐԶԻ ՋՐՎԵԺ ՀԱՄԱՅՆՔ
Որոշում N 175-Ա
 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿՈՏԱՅՔԻ ՄԱՐԶԻ Ջրվեժ ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ
Հայաստանի Հանրապետության Կոտայքի մարզի Ջրվեժ համայնք
ՀՀ Կոտայքի մարզ, գ. Ջրվեժ, 010-684929, 060-535553, jrvezh.kotayk@mta.gov.am, jrvezh.kotayk@gmail.com

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

18 մայիսի 2018 թվականի N 175-Ա

ԻՆՔՆԱԿԱՄ ԿԱՌՈՒՑՎԱԾ ՇԻՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՕՐԻՆԱԿԱՆԱՑՄԱՆ ՄԱՍԻՆ

Հարցի քննարկման համար հիմք է հանդիսացել Խայլազ Մաջիթի Ամարյանի (ծնված՝ 1967 թվականի մայիսի 23-ին) դիմումը, որով ցանկություն է հայտնել օրինականացնել սեփականության իրավունքով իրեն պատկանող Ջրվեժ համայնքի Ջրվեժ գյուղի 21-րդ փողոցի թիվ 25 հասցեի տնամերձ հողամասում ինքնակամ կառուցված շինությունները (հիմք` անշարժ գույքի սեփականության (օգտագործման) իրավունքի պետական գրանցման N 2716779 վկայականը, տրված անշարժ գույքի կադաստրի կողմից 2010 թվականի նոյեմբերի 10-ին և անհատ ձեռնարկատեր Վալերի Գալստյանի կողմից 2018 թվականի մայիսի 16-ին կազմված և սահմանված կարգով հաստատված հատակագիծը):

Համաձայն համայնքի կադաստրային քարտեզի և անհատ ձեռնարկատեր Վալերի Գալստյանի կողմից սահմանված կարգով հաստատված հատակագծի պարզվել է, որ Խայլազ Մաջիթի Ամարյանը սեփականության իրավունքով իրեն պատկանող Ջրվեժի 21-րդ փողոցի թիվ 25 հասցեի տնամերձ հողամասում 2014-2015 թվականներին ինքնակամ կառուցել է բնակելի տուն 1-ին հարկումՙ 171,46 քառ.մետր, բնակելի տուն 2-րդ հարկումՙ 170,0 քառ.մետր, օժանդակ շինությունՙ 24,26 քառ.մետր, բաց պատշգամբ՝ 62,38 քառ.մետր արտաքին մակերեսներով:

Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի մայիսի 18-ի N 912-Ն որոշմամբ հաստատված կարգի 10, 11, 13-րդ կետերի պահանջներով և հաշվի առնելով այն, որ Խայլազ Մաջիթի Ամարյանին սեփականության իրավունքով պատկանող Ջրվեժի 21-րդ փողոցի թիվ 25 հասցեի տնամերձ հողամասում ինքնակամ կառուցված շինությունների՝ բնակելի տան, օժանդակ շինության և բաց պատշգամբի պահպանումը չեն խախտում այլ անձանց իրավունքները և օրենքով պահպանվող շահերը, շինությունները կառուցված չեն ինժեներատրանսպորտային օբյեկտների օտարման կամ անվտանգության գոտիներում, կառուցված չեն քաղաքաշինական նորմերի և կանոնների էական խախտումներով և չեն առաջացնում հարկադիր սերվիտուտ պահանջելու իրավունք, որոշում եմ. 

 

1.Խայլազ Մաջիթի Ամարյանին սեփականության իրավունքով պատկանող Ջրվեժի 21-րդ փողոցի թիվ 25 հասցեի տնամերձ հողամասում ինքնակամ կառուցված շինությունները համարել օրինական:

2.Սահմանել, որ հողամասի սեփականատերը.

1)սույն որոշման ընդունման օրվանից 60-օրյա ժամկետում Ջրվեժ համայնքի բյուջեի N 900105228218 հաշվին պետք է վճարի Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի մայիսի 18-ի       N 912-Ն որոշմամբ հաշվարկված 1 022 955 (մեկ միլիոն քսաներկու հազար ինը հարյուր հիսունհինգ) Հայաստանի Հանրապետության դրամ օրինականացման վճարը.

2)իր միջոցների հաշվին պետք է վճարի կառույցի գույքային իրավունքների պետական գրանցման հետ կապված վճարներն ու տուրքերը։

3.Սահմանել, որ սույն որոշման ընդունման օրվանից 60-օրյա ժամկետում օրինականացման համար սահմանված վճարումը չկատարելու դեպքում, նշված ինքնակամ կառույցը ենթակա չէ պետական գրանցման, իսկ սույն որոշումը համարվում է ուժը կորցրած։

4.Որոշման կատարման կազմակերպումն ու պատասխանատվությունը դնել աշխատակազմի գլխավոր մասնագետ Արամազդ Մարգարյանի վրա:

5.Սույն որոշման կատարման ընթացքի նկատմամբ հսկողությունն ապահովում է աշխատակազմի քարտուղար Սուսաննա Թադևոսյանը։ 

 


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝                                                      
ՌՈԲԵՐՏ ՊԵՏՐՈՍՅԱՆ


Կից փաստաթղթեր՝
Կարգավիճակ՝
Կարգավիճակի հիմք՝
Փակ փաստաթուղթ՝Հրապարակման ենթակա է
Որոշման նախագիծը՝
Փաստաթուղթ՝

Դիտումների քանակ` 5

ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
գ.Ջրվեժ, Մելքոնյան 76
010-684929, 060-535553
jrvezh.kotayk@mta.gov.am, jrvezh.kotayk@gmail.com
Պաշտոնական էլ. փոստ` 50824614@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ՋՐՎԵԺԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 2090
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner