Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 35-րդ հոդվածի առաջին մասի 22-րդ կետի, Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի դեկտեմբերի 29-ի N 2387-Ն որոշմամբ հաստատված կարգի 48 և 51-րդ կետերի պահանջներով և հաշվի առնելով քաղաքացի Սյուզաննա Արմենի Հակոբյանի խնդրանքը, որոշում եմ.
1. Սյուզաննա Արմենի Հակոբյանին և Արմեն Վահանի Շահբազյանին ընդհանուր բաժնային սեփականության իրավունքով պատկանող Ջրվեժ համայնքի Ջրվեժ գյուղի 17-րդ փողոցի թիվ 10 և 17-րդ փողոցի թիվ 8/1 հասցեների հողակտորները միավորել և միավորված անշարժ գույքին տրամադրել հասցե` համայնք Ջրվեժ, գյուղ Ջրվեժ, 17-րդ փողոց, թիվ 10:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում՝ Սյուզաննա Արմենի Հակոբյանին և Արմեն Վահանի Շահբազյանին որոշման ընդունման մասին իրազեկելու օրվան հաջորդող օրվանից։