Այսօր: Ուրբաթ, 26 Ապրիլի 2024թ.
Ջրվեժի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 68
ՀՀ ԿՈՏԱՅՔԻ ՄԱՐԶԻ ՋՐՎԵԺ ՀԱՄԱՅՆՔ
Որոշում N 778-Ա
 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿՈՏԱՅՔԻ ՄԱՐԶԻ Ջրվեժ ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ
Հայաստանի Հանրապետության Կոտայքի մարզի Ջրվեժ համայնք
ՀՀ Կոտայքի մարզ, գ. Ջրվեժ, 010-684929, 060-535553, jrvezh.kotayk@mta.gov.am, jrvezh.kotayk@gmail.com

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

08 հոկտեմբերի 2020 թվականի N 778-Ա

ՀՈՂԻ ՆՊԱՏԱԿԱՅԻՆ ՆՇԱՆԱԿՈՒԹՅՈՒՆԸ ՓՈԽԵԼՈՒ, ԱՆՇԱՐԺ ԳՈՒՅՔԻՆ ՀԱՍՑԵ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ ԵՎ ԻՆՔՆԱԿԱՄ ԿԱՌՈՒՑՎԱԾ ՇԻՆՈՒԹՅՈՒՆՆԵՐՆ ՕՐԻՆԱԿԱՆԱՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հարցի քննարկման համար հիմք է հանդիսացել քաղաքացի Պավել Ռուբենի Ալլավերդյանի (ծնված՝ 1977 թվականի մայիսի 29-ին) դիմումը, որով ցանկություն է հայտնել սեփականության իրավունքով իրեն պատկանող Ջրվեժ համայնքի Ձորաղբյուր գյուղի 07-42-0370-0105 կադաստրային համարի 224,0 քառ.մետր մակերեսով գյուղատնտեսական նշանակության վարելահողի նպատակային նշանակությունը փոխադրելու բնակավայրի բնակելի կառուցապատման հողերի կատեգորիա` օրենսդրությամբ սահմանված կարգով բնակելի կառուցապատում իրականացնելու և նշված հողամասում ինքնակամ կառուցված շինություններն օրինականացնելու (հիմք՝ անշարժ գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման վկայական N 27112017-07-0016, տրված 2017 թվականի նոյեմբերի 27-ին, «ՍՎ ՉԱՓԱԳՐՈՒՄ» ՍՊԸ-ի կողմից 2020 թվականի սեպտեմբերի 3-ին կազմված և սահմանված կարգով հաստատված հատակագիծը):

Կատարված ուսումնասիրությունից և «ՍՎ-ՉԱՓԱԳՐՈՒՄ» ՍՊԸ-ի կողմից սահմանված կարգով հաստատված հատակագծի պարզվել է, որ Պավել Ռուբենի Ալլավերդյանին սեփականության իրավունքով պատկանող Ջրվեժ համայնքի Ձորաղբյուր գյուղի 07-042-0370-0105 կադաստրային համարի գյուղատնտեսական նշանակության 224,0 քառ.մետր մակերեսով հողակտորում 2018 թվականին ինքնակամ կառուցվել են բնակելի տուն՝ նկուղ՝ 20,7 քառ.մետր, 1–ին հարկ՝ 114,5 քառ.մետր, ավտոտնակ՝ 39,8 քառ.մետր, ծածկարան՝ 15,7 քառ.մետր, պարիսպ՝ 2,0 քառ. մետր արտաքին մակերեսներով:

Ղեկավարվելով Հողային օրենսգրքի 3-րդ հոդվածի առաջին մասի 1-ին կետի, «Քաղաքաշինության մասին» օրենքի 143-րդ հոդվածի 12-րդ մասի, Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թվականի դեկտեմբերի 29-ի թիվ 1920-Ն որոշմամբ հաստատված կարգի 25-րդ կետի, 2006 թվականի մայիսի 18-ի N 912-Ն որոշմամբ հաստատված կարգի 10, 11, 13-րդ կետերի, 2005 թվականի դեկտեմբերի 29-ի N 2387-Ն որոշմամբ հաստատված կարգի 48 և 51-րդ կետերի պահանջներով, հիմք ընդունելով Ձորաղբյուր գյուղի ավագանու 2012 թվականի հուլիսի 2-ի թիվ 19-Ն որոշումը և հաշվի առնելով այն, որ Պավել Ռուբենի Ալլավերդյանին սեփականության իրավունքով պատկանող Ջրվեժ համայնքի Ձորաղբյուր գյուղի 07-042-0370-0105 կադաստրային համարի հողակտորում ինքնակամ կառուցված շենք-շինությունների պահպանումը չի խախտում այլ անձանց իրավունքները և օրենքով պահպանվող շահերը, շինությունները կառուցված չեն ինժեներատրանսպորտային օբյեկտների օտարման կամ անվտանգության գոտիներում, կառուցված չեն քաղաքաշինական նորմերի և կանոնների էական խախտումներով և չեն առաջացնում հարկադիր սերվիտուտ պահանջելու իրավունք, որոշում եմ.

1.Պավել Ռուբենի Ալլավերդյանին սեփականության իրավունքով պատկանող Ջրվեժ համայնքի Ձորաղբյուր գյուղի 07-42-0370-0105 կադաստրային համարի գյուղատնտեսական նշանակության վարելահողը` 224,0 քառ.մետր մակերեսով, փոխադրել բնակավայրի հողերի կատեգորիա` օրենսդրությամբ սահմանված կարգով բնակելի կառուցապատման համար:

2.Պավել Ռուբենի Ալլավերդյանին  սեփականության իրավունքով պատկանող Ջրվեժ համայնքի Ձորաղբյուր գյուղի 07-42-0370-0105 կադաստրային համարի 224,0 քառ.մետր մակերեսով տնամերձ հողամասին տրամադրել հասցե` համայնք Ջրվեժ, գյուղ Ձորաղբյուր, Գրինֆիլդ 3-րդ թաղամաս, թիվ 15:

3.Պավել Ռուբենի Ալլավերդյանին  սեփականության իրավունքով պատկանող Ջրվեժ համայնքի Ձորաղբյուր գյուղի Գրինֆիլդ 3-րդ թաղամասի թիվ  15 տնամերձ հողամասում ինքնակամ կառուցված բնակելի տուն՝ նկուղը՝ 20,7 քառ.մետր, 1–ին հարկը՝ 114,5 քառ.մետր, ավտոտնակը՝ 39,8 քառ.մետր, ծածկարանը՝ 15,7 քառ.մետր, պարիսպը՝ 2,0 քառ. մետր արտաքին մակերեսներով, համարել օրինական:

4.Սահմանել, որ հողամասի սեփականատերը.

1)սույն որոշման ընդունման օրվանից 60-օրյա ժամկետում, Ջրվեժ համայնքի բյուջեի N 900105221171 հաշվին պետք է վճարի հողամասի նպատակային նշանակության փոփոխման պահին առկա կադաստրային արժեքների տարբերությունը` 1 004 640 (մեկ միլիոն չորս հազար վեց հարյուր քառասուն) Հայաստանի Հանրապետության դրամ, N 900105221213 հաշվին` 441 220 (չորս հարյուր քառասունմեկ հազար երկու հարյուր քսան) Հայաստանի Հանրապետության դրամ` օրինականացման վճարը.

2)իր միջոցների հաշվին պետք է վճարի կառույցի գույքային իրավունքների պետական գրանցման հետ կապված վճարներն ու տուրքերը։

5.Սահմանել, որ սույն որոշման ընդունման օրվանից 60-օրյա ժամկետում սահմանված վճարումները չկատարելու դեպքում սույն որոշումը համարվում է ուժը կորցրած։

6.Աշխատակազմի առաջատար մասնագետ Հուսիկ Գրիգորյանին`

1)իրականացնել հսկողություն սույն որոշման չորրորդ կետի նկատմամբ,

2)սույն որոշման առաջին կետում նշված հողի նպատակային նշանակության փոփոխությունը պետական գրանցում ստանալուց հետո ընդգրկել համայնքի տարեկան, ընթացիկ հաշվառման և համայնքի հողային հաշվեկշռում:

7.Աշխատակազմի քարտուղարին` հողամասի նպատակային նշանակության կատարված փոփոխության մասին 10-օրյա ժամկետում տեղեկացնել քաղաքաշինության պետական կոմիտե և անշարժ գույքի նկատմամբ իրավունքները գրանցող պետական մարմին:

8.Սույն որոշումն ուժի մեջ է մտնում՝ Պավել Ռուբենի Ալլավերդյանին որոշման ընդունման մասին իրազեկելու օրվան հաջորդող օրվանից:


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝                                                      
ՌՈԲԵՐՏ ՊԵՏՐՈՍՅԱՆ


Կից փաստաթղթեր՝
Կարգավիճակ՝
Կարգավիճակի հիմք՝
Փակ փաստաթուղթ՝Հրապարակման ենթակա է
Որոշման նախագիծը՝
Փաստաթուղթ՝

Դիտումների քանակ` 69

ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
գ.Ջրվեժ, Մելքոնյան 76
010-684929, 060-535553
jrvezh.kotayk@mta.gov.am, jrvezh.kotayk@gmail.com
Պաշտոնական էլ. փոստ` 50824614@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ՋՐՎԵԺԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 2090
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner