Այսօր: Ուրբաթ, 29 Մարտի 2024թ.
Ջրվեժի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 59
ՀՀ ԿՈՏԱՅՔԻ ՄԱՐԶԻ ՋՐՎԵԺ ՀԱՄԱՅՆՔ
Որոշում N 120-Ա
 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿՈՏԱՅՔԻ ՄԱՐԶԻ Ջրվեժ ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ
Հայաստանի Հանրապետության Կոտայքի մարզի Ջրվեժ համայնք
ՀՀ Կոտայքի մարզ, գ. Ջրվեժ, 010-684929, 060-535553, jrvezh.kotayk@mta.gov.am, jrvezh.kotayk@gmail.com

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

19 մարտի 2019 թվականի N 120-Ա

ԻՆՔՆԱԿԱՄ ԿԱՌՈՒՑՎԱԾ ՇԻՆՈՒԹՅԱՆ ՕՐԻՆԱԿԱՆԱՑՄԱՆ ՄԱՍԻՆ

Հարցի քննարկման համար հիմք է հանդիսացել քաղաքացի Արտյոմ Համայակի Հակոբյանի (ծնված՝ 1976 թվականի նոյեմբերի 2-ին) դիմումը, որով ցանկություն է հայտնել օրինականացնել սեփականության իրավունքով իրեն պատկանող Ջրվեժ համայնքի Ջրվեժ գյուղի 2-րդ այգեգործական տարածքի 6-րդ տեղամասի թիվ 8 հասցեի այգեգործական հողամասում ինքնակամ կառուցված շինությունը (հիմք՝ անշարժ գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման N 22022019-07-0012 վկայական, տրված 2019 թվականի փետրվարի 22-ին, «ԷՔՍՊԵՐՏ» ՍՊԸ-ի կողմից 2019 թվականի մարտի 6-ին կազմված և սահմանված կարգով հաստատված հատակագիծը:
Համաձայն համայնքի կադաստրային քարտեզի և «ԷՔՍՊԵՐՏ» ՍՊԸ-ի կողմից կազմված և սահմանված կարգով հաստատված հատակագծի պարզվել է, որ Արտյոմ Համայակի Հակոբյանին սեփականության իրավունքով պատկանող Ջրվեժ համայնքի Ջրվեժ գյուղի 2-րդ այգեգործական տարածքի 6-րդ տեղամասի թիվ 8 հասցեի այգեգործական հողամասում 1990 թվականին ինքնակամ կառուցվել է բնակելի տուն 256,8 քառ.մետր մակերեսով:

Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի մայիսի 18-ի N 912-Ն որոշմամբ հաստատված կարգի 10, 11, 22.1-րդ կետերի պահանջներով և հաշվի առնելով այն, որ Արտյոմ Համայակի Հակոբյանին սեփականության իրավունքով պատկանող Ջրվեժ համայնքի Ջրվեժ գյուղի 2-րդ այգեգործական տարածքի 6-րդ տեղամասի թիվ 8 հասցեի այգեգործական հողամասում ինքնակամ կառուցված շենք-շինությունների պահպանումը չի խախտում այլ անձանց իրավունքները և օրենքով պահպանվող շահերը, շենք-շինությունները կառուցված չեն ինժեներատրանսպորտային օբյեկտների օտարման կամ անվտանգության գոտիներում, կառուցված չեն քաղաքաշինական նորմերի և կանոնների էական խախտումներով և չեն առաջացնում հարկադիր սերվիտուտ պահանջելու իրավունք, որոշում եմ.

1.Արտյոմ Համայակի Հակոբյանին սեփականության իրավունքով պատկանող Ջրվեժ համայնքի Ջրվեժ գյուղի 2-րդ այգեգործական տարածքի 6-րդ տեղամասի թիվ 8 հասցեի այգեգործական հողամասում ինքնակամ կառուցված բնակելի տունը՝ 256,8 քառ.մետր մակերեսով, համարել օրինական:

2.Որոշման կատարման կազմակերպումն ու պատասխանատվությունը դնել աշխատակազմի գլխավոր մասնագետ Վահե Սիրականյանի վրա:

3.Սույն որոշման կատարման ընթացքի նկատմամբ հսկողությունն ապահովում է աշխատակազմի քարտուղար Սուսաննա Թադևոսյանը։


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝                                                      
ՌՈԲԵՐՏ ՊԵՏՐՈՍՅԱՆ


Կից փաստաթղթեր՝
Կարգավիճակ՝
Կարգավիճակի հիմք՝
Փակ փաստաթուղթ՝Հրապարակման ենթակա է
Որոշման նախագիծը՝
Փաստաթուղթ՝

Դիտումների քանակ` 7

ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
գ.Ջրվեժ, Մելքոնյան 76
010-684929, 060-535553
jrvezh.kotayk@mta.gov.am, jrvezh.kotayk@gmail.com
Պաշտոնական էլ. փոստ` 50824614@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ՋՐՎԵԺԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 2081
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner