Այսօր: Ուրբաթ, 19 Ապրիլի 2024թ.
Ջրվեժի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 9
ՀՀ ԿՈՏԱՅՔԻ ՄԱՐԶԻ ՋՐՎԵԺ ՀԱՄԱՅՆՔ
Որոշում N 765-Ա
 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿՈՏԱՅՔԻ ՄԱՐԶԻ Ջրվեժ ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ
Հայաստանի Հանրապետության Կոտայքի մարզի Ջրվեժ համայնք
ՀՀ Կոտայքի մարզ, գ. Ջրվեժ, 010-684929, 060-535553, jrvezh.kotayk@mta.gov.am, jrvezh.kotayk@gmail.com

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

15 նոյեմբերի 2019 թվականի N 765-Ա

ՀԱՄԱՅՆՔԱՅԻՆ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՆԴԻՍԱՑՈՂ ՀՈՂԱՄԱՍՈՒՄ ԻՆՔՆԱԿԱՄ ԿԱՌՈՒՑՎԱԾ ԵՎ ՀԱՄԱՅՆՔԱՅԻՆ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅԱՆ ԻՐԱՎՈՒՆՔԸ ՃԱՆԱՉՎԱԾ ԳՈՒՅՔՆ ՕՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հարցի քննարկման համար հիմք է հանդիսացել քաղաքացի Թաթուլ Արտավազդի Մնացականյանի (ծնված 1966 թվականի օգոստոսի 1-ին) դիմումը՝ Ջրվեժ համայնքի Ջրվեժ գյուղի 18-րդ փողոցի թիվ 39 հասցեում գտնվող համայնքային սեփականություն հանդիսացող բնակավայրի բնակելի կառուցապատման 999,6 քառ.մետր մակերեսով հողակտորը և հողակտորում իր կողմից ինքնակամ կառուցված և համայնքային սեփականության իրավունքը ճանաչված թիվ 1 բնակելի տունը՝ 86,34 քառ.մետր (արտաքին մակերեսը՝ 102,3 քառ.մետր), թիվ 2 խանութը՝ 31,46 քառ.մետր (արտաքին մակերեսը՝ 34,98 քառ.մետր) և թիվ 3, 4, 5 պարիսպները՝ 14,49 քառ.մետր ընդհանուր մակերեսով, իրեն օտարելու մասին (հիմք՝ անշարժ գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման վկայական N 13112019-07-0040, տրված 2019 թվականի նոյեմբերի 13-ին և անհատ ձեռնարկատեր Վալերի Գալստյանի կողմից 2019 թվականի հոկտեմբերի 2-ին կազմված և սահմանված կարգով հաստատված հատակագիծը):

Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Կառավարության 2006 թվականի մայիսի 18-ի N 912-Ն որոշմամբ հաստատված կարգի 34.2 և 35-րդ կետերով և հիմք ընդունելով համայնքի ավագանու 2019 թվականի մարտի 15-ի թիվ 12-Ա որոշումը, որոշում եմ.

 

1.Համայնքային սեփականություն հանդիսացող Ջրվեժ համայնքի Ջրվեժ գյուղի 18-րդ փողոցի թիվ 39 հասցեում գտնվող բնակավայրի բնակելի կառուցապատման 999,6 քառ.մետր մակերեսով հողակտորը և հողակտորում ինքնակամ կառուցված և համայնքային սեփականության իրավունքը ճանաչված թիվ 1 բնակելի տունը՝ 86,34 քառ.մետր (արտաքին մակերեսը՝ 102,3 քառ.մետր), թիվ 2 խանութը՝ 31,46 քառ.մետր (արտաքին մակերեսը՝ 34,98 քառ.մետր) և թիվ 3, 4, 5 պարիսպները՝ 14,49 քառ.մետր ընդհանուր մակերեսով, ուղղակի վաճառքի կարգով օտարել կառույցն իրականացրած Թաթուլ Արտավազդի Մնացականյանին:

2.Պարտավորեցնել Թաթուլ Արտավազդի Մնացականյանին՝ մուծելու հողամասի կադաստրային արժեքը, որը կազմում է 4 522 191 (չորս միլիոն հինգ հարյուր քսաներկու հազար մեկ հարյուր իննսունմեկ), շինությունների՝ բնակելի տան, խանութի և պարսպի վաճառքի արժեքը՝ 1 691 820 (մեկ միլիոն վեց հարյուր իննսունմեկ հազար ութ հարյուր քսան) Հայաստանի Հանրապետության դրամ:

3.Հանձնարարել համայնքի ղեկավարի տեղակալ Նորայր Սանթրոսյանին՝ ինքնակամ կառույցն իրականացրած անձի կողմից սույն որոշման 2-րդ կետում նշված գումարների վճարումից հետո 10-օրյա ժամկետում գնորդի հետ կնքելու անշարժ գույքի օտարման պայմանագիր:

4.Ընդունել ի գիտություն, որ գույքի օտարման պայմանագիրը ենթակա է նոտարական վավերացման, իսկ դրանից ծագող իրավունքները պետական գրանցման` անշարժ գույքի գրանցման միասնական ստորաբաժանումում:

5.Որոշման կատարման կազմակերպումն ու պատասխանատվությունը դնել աշխատակազմի գլխավոր մասնագետ Լևոն Մխիթարյանի վրա:

6.Սույն որոշման կատարման ընթացքի նկատմամբ հսկողությունն ապահովում է աշխատակազմի քարտուղար Սուսաննա Թադևոսյանը:

7.Սույն որոշումն ուժի մեջ է մտնում՝ Թաթուլ Արտավազդի Մնացականյանի որոշման ընթացքի մասին իրազեկելու օրվան հաջորդող օրվանից:


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝                                                      
ՌՈԲԵՐՏ ՊԵՏՐՈՍՅԱՆ


Կից փաստաթղթեր՝
(108.00 Կբ)
(79.50 Կբ)
Կարգավիճակ՝
Կարգավիճակի հիմք՝
Փակ փաստաթուղթ՝Հրապարակման ենթակա է
Որոշման նախագիծը՝
Փաստաթուղթ՝

Դիտումների քանակ` 37

ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
գ.Ջրվեժ, Մելքոնյան 76
010-684929, 060-535553
jrvezh.kotayk@mta.gov.am, jrvezh.kotayk@gmail.com
Պաշտոնական էլ. փոստ` 50824614@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ՋՐՎԵԺԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 2090
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner