Այսօր: Չորեքշաբթի, 25 Նոյեմբերի 2020թ.
Ջրվեժի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 7
ՀՀ ԿՈՏԱՅՔԻ ՄԱՐԶԻ ՋՐՎԵԺ ՀԱՄԱՅՆՔ
Որոշում N 796-Ա
 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿՈՏԱՅՔԻ ՄԱՐԶԻ Ջրվեժ ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ
Հայաստանի Հանրապետության Կոտայքի մարզի Ջրվեժ համայնք
ՀՀ Կոտայքի մարզ, գ. Ջրվեժ, 010-684929, 060-535553, jrvezh.kotayq@mta.gov.am

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

23 հոկտեմբերի 2020 թվականի N 796-Ա

ՀԱՄԱՅՆՔԱՅԻՆ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՆԴԻՍԱՑՈՂ ՀՈՂԱՄԱՍՈՒՄ ԻՆՔՆԱԿԱՄ ԿԱՌՈՒՑՎԱԾ ԵՎ ՀԱՄԱՅՆՔԱՅԻՆ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅԱՆ ԻՐԱՎՈՒՆՔԸ ՃԱՆԱՉՎԱԾ ԳՈՒՅՔՆ ՕՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հարցի քննարկման համար հիմք է հանդիսացել քաղաքացի Սայաթ Ռուբենի Գրիգորյանի (ծնված՝ 1969 թվականի սեպտեմբերի 16-ին) դիմումը՝ Ջրվեժ համայնքի Ձորաղբյուր 2-րդ թաղամասի թիվ 25/1 հասցեում գտնվող համայնքային սեփականություն հանդիսացող բնակավայրի բնակելի կառուցապատման 114,0 քառ.մետր մակերեսով հողակտորը և հողակտորում իր կողմից ինքնակամ կառուցված և համայնքային սեփականության իրավունքը ճանաչված 6,5 քառ.մետր արտաքին մակերեսով պարիսպն իրեն օտարելու մասին (հիմք՝ անշարժ գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման վկայական N 05102020-07-0084, տրված 2020 թվականի հոկտեմբերի 5-ին, «Էվըլայն Գրուպ» ՍՊԸ-ի կողմից 2020 թվականի օգոստոսի 7-ին տրված հողամասի հատակագիծ):

Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Կառավարության 2006 թվականի մայիսի 18-ի N 912-Ն որոշմամբ հաստատված կարգի 35 և 35.1-րդ կետերով, որոշում եմ.

1.Ջրվեժ համայնքի Ձորաղբյուր 2-րդ թաղամասի թիվ 25/1 հասցեում գտնվող համայնքային սեփականություն հանդիսացող բնակավայրի բնակելի կառուցապատման 114,0 քառ.մետր մակերեսով հողակտորը և հողակտորում ինքնակամ կառուցված և համայնքային սեփականության իրավունքը ճանաչված 6,5 քառ.մետր մակերեսով պարիսպն օտարել կառույցն իրականացրած Սայաթ Ռուբենի Գրիգորյանին:

2.Պարտավորեցնել Սայաթ Ռուբենի Գրիգորյանին՝ մուծելու հողամասի կադաստրային արժեքը, որը կազմում է 515 736 (հինգ հարյուր տասնհինգ հազար յոթ հարյուր երեսունվեց), պարիսպի վաճառքի արժեքը՝ 33 800 (երեսուներեք հազար ութ հարյուր) Հայաստանի Հանրապետության դրամ:

3.Հանձնարարել համայնքի ղեկավարի տեղակալ Նորայր Սանթրոսյանին՝ ինքնակամ կառույցն իրականացրած անձի կողմից սույն որոշման 2-րդ կետում նշված գումարների վճարումից հետո 10-օրյա ժամկետում գնորդի հետ կնքելու անշարժ գույքի օտարման պայմանագիր:

4.Ընդունել ի գիտություն, որ գույքի օտարման պայմանագիրը ենթակա է նոտարական վավերացման, իսկ դրանից ծագող իրավունքները պետական գրանցման` անշարժ գույքի գրանցման միասնական ստորաբաժանումում:

5.Որոշման կատարման կազմակերպումն ու պատասխանատվությունը դնել աշխատակազմի գլխավոր մասնագետ Վահե Սիրականյանի վրա:

6.Սույն որոշման կատարման ընթացքի նկատմամբ հսկողությունն ապահովում է աշխատակազմի քարտուղար Սուսաննա Թադևոսյանը։

7.Սույն որոշումն ուժի մեջ է մտնում՝ Սայաթ Ռուբենի Գրիգորյանին որոշման ընդունման մասին իրազեկելու օրվան հաջորդող օրվանից:


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝                                                      
ՌՈԲԵՐՏ ՊԵՏՐՈՍՅԱՆ


Կից փաստաթղթեր՝
Կարգավիճակ՝
Կարգավիճակի հիմք՝
Փակ փաստաթուղթ՝Հրապարակման ենթակա է
Որոշման նախագիծը՝
Փաստաթուղթ՝



ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
գ.Ջրվեժ, Մելքոնյան 76
010-684929, 060-535553
jrvezh.kotayq@mta.gov.am
Պաշտոնական էլ. փոստ` 50824614@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2020 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ՋՐՎԵԺԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 204
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner