Այսօր: Ուրբաթ, 29 Մարտի 2024թ.
Ջրվեժի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 27
ՀՀ ԿՈՏԱՅՔԻ ՄԱՐԶԻ ՋՐՎԵԺ ՀԱՄԱՅՆՔ
Որոշում N 704-Ա
 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿՈՏԱՅՔԻ ՄԱՐԶԻ Ջրվեժ ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ
Հայաստանի Հանրապետության Կոտայքի մարզի Ջրվեժ համայնք
ՀՀ Կոտայքի մարզ, գ. Ջրվեժ, 010-684929, 060-535553, jrvezh.kotayk@mta.gov.am, jrvezh.kotayk@gmail.com

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

17 սեպտեմբերի 2020 թվականի N 704-Ա

ՀՈՂԻ ՆՊԱՏԱԿԱՅԻՆ ՆՇԱՆԱԿՈՒԹՅՈՒՆԸ ՓՈԽԵԼՈՒ, ԱՆՇԱՐԺ ԳՈՒՅՔԻՆ ՀԱՍՑԵ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ ԵՎ ԻՆՔՆԱԿԱՄ ԿԱՌՈՒՑՎԱԾ ՇԻՆՈՒԹՅՈՒՆՆԵՐՆ ՕՐԻՆԱԿԱՆԱՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հարցի քննարկման համար հիմք է հանդիսացել քաղաքացի Արմեն Երվանդի Սանթրոսյանի (ծնված՝ 1987 թվականի հունիսի 22-ին) դիմումը, որով ցանկություն է հայտնել սեփականության իրավունքով իրեն պատկանող Ջրվեժ համայնքի Ջրվեժ գյուղի 07-057-0347-0008 կադաստրային համարի 1400,0 քառ.մետր մակերեսով գյուղատնտեսական նշանակության այգու նպատակային նշանակությունը փոխադրելու բնակավայրի հասարակական կառուցապատման հողերի կատեգորիա` օրենսդրությամբ սահմանված կարգով հասարակական կառուցապատում իրականացնելու և նշված հողամասում ինքնակամ կառուցված շինություններն օրինականացնելու համար (հիմք՝ անշարժ գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման վկայական N 04072014-07-0053, տրված 2014 թվականի հուլիսի 4-ին, անհատ ձեռնարկատեր Վալերիկ Գալստյանի կողմից 2020 թվականի օգոստոսի 4-ին կազմված և սահմանված կարգով հաստատված հատակագիծը:

Կատարված ուսումնասիրությունից և անհատ ձեռնարկատեր Վալերիկ Գալստյանի կողմից սահմանված կարգով հաստատված հատակագծի պարզվել է, որ Արմեն Երվանդի Սանթրոսյանին սեփականության իրավունքով պատկանող Ջրվեժ համայնքի Ջրվեժ գյուղի 07-057-0347-0008 կադաստրային համարի 1400,0 քառ.մետր մակերեսով գյուղատնտեսական նշանակության հողակտորում 2014-2015 թվականներին ինքնակամ կառուցվել են թիվ 1 հյուրանոցը՝ 400,04 քառ.մետր, թիվ 2 հյուրանոցը և պահակակետը՝ 51,07 քառ.մետր, թիվ 3 ծածկոցը՝ 8,13 քառ.մետր արտաքին մակերեսներով:

Ղեկավարվելով Հողային օրենսգրքի 3-րդ հոդվածի առաջին մասի 1-ին կետի, «Քաղաքաշինության մասին» օրենքի 143-րդ հոդվածի 12-րդ մասի, Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թվականի դեկտեմբերի 29-ի թիվ 1920-Ն որոշմամբ հաստատված կարգի 25-րդ կետի, 2006 թվականի մայիսի 18-ի N 912-Ն որոշմամբ հաստատված կարգի 17, 18-րդ կետերի, 2005 թվականի դեկտեմբերի 29-ի N 2387-Ն որոշմամբ հաստատված կարգի 48 և 51-րդ կետերի պահանջներով, հիմք ընդունելով համայնքի ավագանու 2014 թվականի ապրիլի 11-ի թիվ 14-Ն որոշումը և հաշվի առնելով այն, որ Արմեն Երվանդի Սանթրոսյանին սեփականության իրավունքով պատկանող Ջրվեժ համայնքի Ջրվեժ գյուղի 07-057-0347-0008 կադաստրային համարի հողակտորում ինքնակամ կառուցված շենք-շինությունների պահպանումը չի խախտում այլ անձանց իրավունքները և օրենքով պահպանվող շահերը, շինությունները կառուցված չեն ինժեներատրանսպորտային օբյեկտների օտարման կամ անվտանգության գոտիներում, կառուցված չեն քաղաքաշինական նորմերի և կանոնների էական խախտումներով և չեն առաջացնում հարկադիր սերվիտուտ պահանջելու իրավունք, որոշում եմ.

1.Արմեն Երվանդի Սանթրոսյանին սեփականության իրավունքով պատկանող Ջրվեժ համայնքի Ջրվեժ գյուղի 07-057-0347-0008 կադաստրային համարի գյուղատնտեսական նշանակության այգին` 1400,0 քառ.մետր մակերեսով, փոխադրել բնակավայրի հասարակական կառուցապատման հողերի կատեգորիա` օրենսդրությամբ սահմանված կարգով հասարակական կառուցապատում իրականացնելու համար:

2.Արմեն Երվանդի Սանթրոսյանին սեփականության իրավունքով պատկանող Ջրվեժ համայնքի Ջրվեժ գյուղի 07-057-0347-0008 կադաստրային համարի 1400,0 քառ.մետր մակերեսով բնակավայրի հասարակական կառուցապատման հողամասին տրամադրել հասցե` համայնք Ջրվեժ, գյուղ Ջրվեժ, 2-րդ թաղամաս, թիվ 6/9:

3.Արմեն Երվանդի Սանթրոսյանին սեփականության իրավունքով պատկանող Ջրվեժ համայնքի Ջրվեժ գյուղի 2-րդ թաղամասի թիվ 6/9 հասցեի հասարակական կառուցապատման հողամասում ինքնակամ կառուցված թիվ 1 հյուրանոցը՝ 400,04 քառ.մետր, թիվ 2 հյուրանոցը և պահակակետը՝ 51,07 քառ.մետր, թիվ 3 ծածկոցը՝ 8,13 քառ.մետր արտաքին մակերեսներով, համարել օրինական:

4.Սահմանել, որ հողամասի սեփականատերը.

1)սույն որոշման ընդունման օրվանից 60-օրյա ժամկետում, Ջրվեժ համայնքի բյուջեի N 900105228176 հաշվին պետք է վճարի հողամասի նպատակային նշանակության փոփոխման պահին առկա կադաստրային արժեքների տարբերությունը` 5 768 350 (հինգ միլիոն յոթ հարյուր վաթսունութ հազար երեք հարյուր հիսուն) Հայաստանի Հանրապետության դրամ, N 900105228218 հաշվին` 2 388 048 (երկու միլիոն երեք հարյուր ութսունութ հազար քառասունութ) Հայաստանի Հանրապետության դրամ` օրինականացման վճարը.

2)իր միջոցների հաշվին պետք է վճարի կառույցի գույքային իրավունքների պետական գրանցման հետ կապված վճարներն ու տուրքերը։

5.Սահմանել, որ սույն որոշման ընդունման օրվանից 60-օրյա ժամկետում սահմանված վճարումները չկատարելու դեպքում սույն որոշումը համարվում է ուժը կորցրած։

6.Աշխատակազմի առաջատար մասնագետ Հուսիկ Գրիգորյանին`

1)իրականացնել հսկողություն սույն որոշման չորրորդ կետի նկատմամբ,

2)սույն որոշման առաջին կետում նշված հողի նպատակային նշանակության փոփոխությունը պետական գրանցում ստանալուց հետո ընդգրկել համայնքի տարեկան, ընթացիկ հաշվառման և համայնքի հողային հաշվեկշռում:

7.Աշխատակազմի քարտուղարին` հողամասի նպատակային նշանակության կատարված փոփոխության մասին 10-օրյա ժամկետում տեղեկացնել քաղաքաշինության պետական կոմիտե և անշարժ գույքի նկատմամբ իրավունքները գրանցող պետական մարմին:

8.Սույն որոշումն ուժի մեջ է մտնում Արմեն Երվանդի Սանթրոսյանին որոշման ընդունման մասին իրազեկելու օրվան հաջորդող օրվանից:


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝                                                      
ՌՈԲԵՐՏ ՊԵՏՐՈՍՅԱՆ


Կից փաստաթղթեր՝
Կարգավիճակ՝
Կարգավիճակի հիմք՝
Փակ փաստաթուղթ՝Հրապարակման ենթակա է
Որոշման նախագիծը՝
Փաստաթուղթ՝

Դիտումների քանակ` 68

ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
գ.Ջրվեժ, Մելքոնյան 76
010-684929, 060-535553
jrvezh.kotayk@mta.gov.am, jrvezh.kotayk@gmail.com
Պաշտոնական էլ. փոստ` 50824614@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ՋՐՎԵԺԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 2081
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner