Ողջույնի խոսք


     Ուրախ եմ ողջունել Ձեզ Հայաստանի Հանրապետության Կոտայքի մարզի Ջրվեժ համայնքի կայքն այցելելու և հետաքրքրություն ցուցաբերելու համայնքում իրականացվող աշխատանքների նկատմամբ:
     Ինչպես նկատում եք, փորձել ենք կայքը մատուցել նոր ձևավորմամբ և առավել հարուստ տեղեկություններով:
     Ջրվեժ համայնքի ինտերնետային կայքում դուք կարող եք ծանոթանալ գյուղում իրագործվող և իրագործվելիք ծրագրերի, բարեփոխումների ընթացքին, տեղեկություններ ստանալ համայնքի ղեկավարի և ավագանու որոշումների մասին, ինչպես նաև ծանոթանալ համայնքի ղեկավարի աշխատակազմի կառուցվածքին և գործունեությանը: Համայնքի ղեկավարի աշխատակազմը և համայնքի ավագանին կարևորում են հասարակությանն առընչվելու բաց և թափանցիկ աշխատաեղանակը:
      Հուսով եմ, որ կօգտագործեք մեր ինտերնետային կայքի բազմաթիվ հնարավորությունները` տեղեկացված լինելու Ջրվեժի համայնքի իշխանությունների գործունեության մասին և ակնկալում ենք ստանալ կայքի վերաբերյալ ձեր կարծիքներն ու առաջարկություները, որոնք նկատի առնելով` կփորձենք ավելի բարելավել այն:

Ռոբերտ Պետրոսյան
Ջրվեժ համայնքի ղեկավար

Հայտարարություններ
Հայտարարություն11/06/2013
Պատվիրատուն՝ Ջրվեժի գյուղապետարանը, որը գտնվում է ՀՀ Կոտայքի մարզ, գ.Ջրվեժ, Մելքոնյան 76 հասցեում, հայտարարում է բաց ընթացակարգ: Բաց ընթացակարգում հաղթող ճանաչված մասնակցին սահմանված կարգով կառաջարկվի կնքել Ջրվեժ համայնքի թվով հինգ փողոցների կենցաղային կոյուղու համակարգի կառուցման աշխատանքների գնման պայմանագիր...
Հայտարարություն03/06/2013
Կոտայքի  մարզի  Ջրվեժի  գյուղական համայնքի ղեկավարը  հայտարարում է մրցույթ' գյուղապետարանի աշխատակազմի հետևյալ  թափուր  պաշտոնն  զբաղեցնելու  համար:
Գյուղապետարանի աշխատակազմի ֆինանսական, եկամուտների հաշվառման և հավաքագրման բաժնի երկրորդ կարգի մասնագետ   (ծածկագիր 3.3-1)...
Որոշումներ
12 հունիսի 2013 թվականի N 123-Ա12/06/2013
ԱՆՇԱՐԺ ԳՈՒՅՔԻՆ ՀԱՍՑԵ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
12 հունիսի 2013 թվականի N 122-Ա12/06/2013
ԻՆՔՆԱԿԱՄ ԿԱՌՈՒՑՎԱԾ ՇԻՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՕՐԻՆԱԿԱՆԱՑՄԱՆ ՄԱՍԻՆ
11 հունիսի 2013 թվականի N 121-Ա11/06/2013
ՃԱՐՏԱՐԱՊԵՏԱՀԱՏԱԿԱԳԾԱՅԻՆ ԱՌԱՋԱԴՐԱՆՔ ՏԱԼՈՒ ՄԱՍԻՆ
Նորություններ
Ջրվեժի Սբ. Կաթողիկե եկեղեցու ուխտի օր01/05/2013
Հարգելի Ջրվեժ գյուղի բնակիչներ 2013 թվականի մայիսի 5-ին կազմակերպվում է Ջրվեժի Սբ. Կաթողիկե եկեղեցու ուխտի օրը: Եկեղեցու դռները բաց են բոլոր ցանկացողների համար...
ՈՒՂԵՐՁ ՀԱՄԱՅՆՔԻ ԲՆԱԿԻՉՆԵՐԻՆ25/09/2012
Հարգելի համագյուղացիներ. Իմ խորին երախտագիտությունն եմ հայտնում Ձեզ՝ Տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններում իմ հանդեպ ցուցաբերած Ձեր վստահության քվեի համար: Միաժամանակ հավաստիացնում եմ Ձեզ, որ Ձեր վստահության քվեն ինձ համար նաև պատասխանատվություն է:....